Նյու Դելիում ՇՀԿ-ի հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են ահաբեկչության դեմ պայքարի քայլերը

Նյու Դալիում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Հակաահաբեկչաան տարածաշրջանային կառույցի (ՀԱՏԿ) հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են ահաբակչության հակազդման քայլերը, որոնք պաշտոնապես կընդունվեն հոկտեմբերին ՇՀԿ-ի ՀԱՏԿ խորհրդի նիստում: Մայիսի 20-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանությունում:

«Մայիսի 19-ին Նյու Դելիում ավարտվել է ՇՀԿ-ի Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի իրավական եւ տեխնիկական փորձագետների խմբի աշխատանքը: Համաձայնեցվել են փաստաթղթեր ահաբեկչության եւ ծայրահեղականության հակազդման ոլորտում, որոնք պլանավորվում է ընդունել հոկտեմբերին Հնդկաստանում կայանալիք ՇՀԿ-ի ՀԱՏԿ-ի խորհրդի նիստում»,- նշել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում: «Շանհայի համագործակցության կազմակերպություն» միջազգայն տարածաշրջանային միավորման մեջ են մտնում Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Դրա հակաահաբեկչական կառույցն զբաղվում է ահաբեկչության, ծայրահեղականության, անջատականության դեմ պայքարի համակարգմամբ, մասնավորապես ստեղծում է տվյալների միասնական զետեղարան միջազգային ահաբեկչական եւ այլ կազմակերպությունների եւ անձանց մասին, ինչպես նաեւ միջազգային հետախուզական գրանցամատյան, աջակցություն է ցույց տալիս հակաահաբեկչական ստորաբաժանումների համար մասնագետների եւ հրահանգիչների պատրաստման գործում, կազմակերպում է թմրամաքսանենգության դեմ պայքարի միջոցառումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս