Բաժիններ՝

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական և անգլիական ակումբները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ:

Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված է հայազգի կիսապաշտպանով: Մխիթարյանը կարող է վերադառանալ նաև անգլիական Պրեմիեր լիգա: Այլ աղբյուրների տեղեկություններով` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլա»-ն, «Տոտենհեմ»-ը և «Նապոլի»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի հետ համեմատ: Գործող պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ վերջանում է հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս