ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան փարիսեցիություն. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մի խումբ քաղաքացիների հետ անհնազանդության ակցիա է իրականացնում Երևանի Ավան վարչական շրջանում։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի վերջին հայտարարությանը, նա նշեց, որ նախկինում, երբ մեկ հոգու իրավունքները քիչ թե շատ խախտվում էին, առավոտից երեկո «ռեփորթ» էին պատրաստում, սակայն, հիմա, ըստ նրա՝ մարդկանց նկատմամբ ապօրինի ուժ են գործադրում, դատարաններ են շրջափակում, ապօրինի բերման են ենթարկում, սադրանքներ են անում, դեսպանն ասում է՝ ժողվորդավարություն է։
«ԱՄՆ դեսպանի երեկվա հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան փարիսեցիություն և երկակի ստանդրտների կրրառում, այդ հայտարարությունը որևէ կապ չունի ժողովրդավարական արժեքների հետ։
Ակնհայտ է, որ այստեղ կա աշխարհաքաղաքական շահ։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է փոխել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, իսկ իրականում դեպի Թուրքիա։ Իսկ դրա շահառուներն ամեն ինչ անում են իրենց հովանավորյալի արածի վրա աչք փակելու համար, որը 2018 թվականին եկել է իշխանության։
Սա՞ է ժողովրդավարությունը, սա նույնն է, որ Աբդուլ Համիդը մարդասեր լիներ։ Դատապարտում եմ նման հայտարարությունը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանն ասել է, որ «հանձնառու են օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում