«Երևանցիներ ջան, դու՛րս եկեք տներից, եկե՛ք կանգնե՛ք մեր կողքին, հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ՛, հանուն հայկականությա՛ն, ընդդեմ թուրքի ու նիկոլի»․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն օր Ֆրանսիայի հրապարակից տուն վերադառնալիս, մտածում եմ, թե ինչքա՜ն բան ունեմ ասելու ու գրելու։ Բայց այսօր որոշեցի հատուկ դիմել իմ սիրելի երևանցիներին՝ բոլոր սերունդների իսկական երևանցիներին։ Հայրենիքը այսօր Ձեր տեսակի կարիքը շատ ունի։ Մի՛ լռեք, անտարբեր մի՛ եղեք, մի նմանվեք անհայրենիքներին։
Գիտե՞ք զավեշտն այն է, որ շատերը տանը նստած կարծում են, թե իբր մեզ հետ «հավասար» պայքարում են, բայց իրականում ոչինչ չեն անում, մեր հետևից էլ չարախոսում են ու ամոթանք տալիս, թե բա լավ չեք պայքարում: Մի լավ խորհուրդ տամ ձեզ, եկեք դու՛ք պայքարեք, մեզ էլ սովորեցրեք ճիշտ պայքարելու ձևը: Ես էլ անձամբ, իմ բոլոր հնարավորություններով, կկանգնեմ ձեր կողքին։ Ուզում եմ նաև ձեզ ասել, որ դավաճան, թուրքի ստրուկ նիկոլը օգտվում ա ձեր տանը նստած անտարբերությունից, մեկնաբանելով, որ դու՛ք, հա հենց դու՛ք, իրան եք աջակցում, դրա համար էլ փողոց դուրս չեք գալիս: Հիմա ուզում եմ ձեզ հարց տալ, ամոթը մեզ ա՞, թե՞ ձեզ:
Երևանցիներ ջան, դու՛րս եկեք տներից և ֆեյսբուքից, եկե՛ք կանգնե՛ք մեր կողքին, հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ՛, հանուն Հայ մնալու՛ն, հանուն հայկականությա՛ն, ընդդեմ թուրքի ու նիկոլի»: