«Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից։ Եվ ոչ միայն նա։ Խաչատուրովների ողջ ընտանիքը»․ Մելիք–Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանի համազգեստ կրող ինչ-որ ստահակի ցուցմունքով քիչ առաջ ձերբակալել են Իգոր Խաչատուրովին։ Ասում են՝ իբր Իգորը հարվածել է ոստիկաններից մեկի դոշին, որի արդյունքում վերջինս գիտակցությունը կորցրել է։ Որևէ իրական ապացույց, որ Իգորը նման բան կարող է արած լինել, չկա։ Ու չէր էլ կարող լինել. Իգորն իմ ընկերն է ու ես շատ լավ գիտեմ նրա զուսպ, հավասարակշիռ ու կշռադատված բնավորությունը։ Ոչ ոք նրան չէր կարող հունից հանել։ Իսկ ինքը շատ լավ գիտակցում է, թե ում դեմ է պայքարում, ինչպես ու ինչի համար։

Գործ ունենք պարզ ու կեղտոտ գործ կարոցու հետ։

Իգոր Խաչատուրովը վաղուց է թիրախավորված այս ստահակների կողմից։ Եվ ոչ միայն նա։ Խաչատուրովների ողջ ընտանիքը։ Բայց անցած այս օրերին մենք բոլորս բազմիցս ականատես ենք եղել, թե կարմիրբերետավորներն ինչ «հատուկ ջանասիրությամբ» էին ամեն տեղ հարձակվում Իգորի վրա։

Ի՞նչ ասեմ, սա է այդ ոստիկանների ընտրություն. տղամարդ ու հայ լինելու փոխարեն նախընտրել են Նիկոլի ստրուկը դառնալ։ Թե բա հարվածել է դոշին, ուշագնաց է եղել։ Դե արի ու մի ասա՝ արա, որ Իգորը թքեր էլ ձեր դոշին, էլի ուշագնաց էիք լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս