«Իշխանությունները տարածում են հերթական սուտը․․․»․ Մամիջանյան
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները տարածում են հերթական սուտը՝ իբր օրվա ընթացքում մեկից ավել անգամ վարչական իրավախախտման համար բերման ենթարկվելու դեպքում քաղաքացուն իրավունք ունեն պահել 72 ժամ:
Սա կատարյալ հիմարություն է: Խաղաղ անհնազանդության ժամանակ ոստիկանի իբր օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացուն կարող են պահել առավելագույնը 3 ժամ:
Որպես կանոն ոստիկանական բաժանմունքում արժանապատիվ քաղաքացիներին դիմավորում են փաստաբանները և այցելում ՀՀ ԱԺ պատգամավորները:
Նշեմ, որ այսօր բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել»: