Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներում զոհված Արամ Թորոսյանի հորը
Ոստիկանները Երեւանի փողոցներից մեկից բերման են ենթարկել նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Արամ Թորոսյանի հորը՝ Տարոն Թորոսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
Նա, մասնավորապես, գրել է. «Տարոն Թորոսյանն ա, Արամ Թորոսյանի հայրը։
Արամը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Զոհվել է մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելով։
Արամի հոր՝ Տարոնի հետ քիչ առաջ բերման ենթարկվեցինք, տանում են բաժին, իսկ գիտե՞ք ինչ է ասում Տարոնը ոստիկաններին.
ՈՉԻՆՉ՝ լուռ նստած է, իր լռությունից ոստիկանները հասկանում են, թե մենք բոլորս Տարոնի հետ միասին ինչ ենք ասում իրենց։
Այս պայքարը անկասելի է»: