Ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 17-ի ցերեկը, 18-19-ի կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 17-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Երևան քաղաքի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.70C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.80C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.80C