«Փաշինյանի այդ մեսիջը ո՞ր լսարանին էր ուղղված». Հայկ Ֆարմանյան

Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ի վարկաբեկման առաջին փորձը եղավ 2018թ-ին, երբ հետ կանչվեց գեներալ Խաչատուրովը (ի դեպ, առ այսօր, չի ապացուցված նրա որևէ մեղք)։ Երբ  Փաշինյանը, մի կողմից հայտարարում է, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանին պատկանող տարածքներ, իսկ մյուս կողմից, ՀԱՊԿ-ի երեսուն ամյակի միջոցառումների շրջանակներում, ըստ էության,  մեղադրում էր ՀԱՊԿ-ին` Հայաստանի նկատմամբ ադրբեջանի գործողությունների կապակցությամբ, ապա ցանկացած ՀՀ շարքային քաղաքացու մոտ հարց է առաջանում.

1. Որևէ մեկը լսե՞լ է արդյոք, որ Հայաստանի իշխանությունները ադրբեջանի գործողությունները որակել են որպես ագրեսիա

2. Այս կապակցությամբ, Հայաստանը օգնություն ստանալու խնդրանքով, պաշտոնապես և պատշաճ, դիմե՞լ է արդյոք ՀԱՊԿ-ին

3. Բնական է, որ եթե Հայաստանի իշխանությունները ասում են, որ մեր վերահսկողության տակ կան ադրբեջանական  տարածքներ (էյվազլի, չայզամի, քյարքի, Տավուշի մի շարք գյուղեր և այլն…) կամ «հո մենք պատերազմ չե՞նք սկսի Սև լճի երեսուն տոկոսի համար» կամ այն լեռների համար, որոնք տարվա վեց ամիսը ձյունածածկ են…., ապա տրամաբանական է, որ նախ, ադրբեջանը կարդարանա, որ ինքը իր տարածքներն է վերականգնում, իսկ ՀԱՊԿ-ի մոտ կառաջանա բնական հարց, թե ո՞ր թեմային միջամտեն։ Երբ ԻՆՔԴ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՔՈ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՊԱՀԵԼ ԶԻՆՈՒԺ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ԻՆՉՈՒ՞ ՊԵՏՔ Է ՈՒՐԻՇԸ ԿՌՎԻ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ…

4. Ի վերջո Փաշինյանի այդ մեսսիջը ո՞ր լսարանին էր ուղղված. Հայաստանի ներքին լսարանին, Ռուսաստանի՞ն,  թե՞ արևմուտքին….»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս