Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի գործադրման արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում. Հայկ Մամիջանյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/281141308_10220206399570301_5847351457959005460_n-1.jpg)
Հայկ Մամիջանյանը գրում է. «Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:
Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան – Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:
Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»: