Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել․ բերման ենթարկվածների թիվն այնքան մեծ է, որ տեղ չկա․ Իշխան Սղաթելյան

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։

Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։

Մինչդեռ նրանք, ում համար տեղ է գտնվել ոստիկանական բաժանմունքներում, հենց տեղում մեծ ցույցեր են կազմակերպել։ Երևանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպես նաև ոստիկանական ավտոբուսներից լսվում են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ։ Ասել է թե՝ ցույցերի մի մասը տեղափոխվել են Ոստիկանության բաժանմունքներ։

Կեցցեք, արժանապատիվ հայրեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի»:

Տեսանյութեր

Լրահոս