Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ՝ Կիևյան փողոցում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ․ մայիսի 16-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, հիշյալ փողոցում 32-ամյա տղամարդը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ, որից հետո ընդհարվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս