«Ավտոերթի մասնակիցներից 91 անձ բերման է ենթարկվել». Զարզանդ Գաբրիելյան

Այսօր վաղ առավոտյան Երևանում 5 տարբեր ուղղություններով մեկնարկած ավտոերթի մասնակիցները ավտոերթի գրեթե ավարտին բերման ենթարկվեցին, իսկ նրանց մեքենաները տարվեցին տուգանային հրապարակ։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն անդրադառնալով բերման ենթարկված ավտոերթի մասնակիցների թվին՝ ասաց. «Այսօր ավտոերթի մասնակիցներից 91 անձ բերման է ենթարկվել։

Ինչ վերաբերում է տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաների թվին, ապա հստակ թիվ չեմ կարող ասել, քանի որ այս պահին դեռևս շարունակվում է այդ մեքենաների տեղափոխումը տուգանային հրապարակ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031