Բաժիններ՝

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլներում

Սեյսմոլոգները մայիսի 16-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կուրիլներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության սախալինյան մասնաճյուղում:

«5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են մայիսի 16-ին ժամը 16:25-ին (Երեւանի ժամանակով 09:25-ին) Խաղաղ օվկիանոսում: Էպիկենտրոնն ընկած է Պարամուշիր կղզու Սեւերո Կուրիլսկ քաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, օջախը գտնվել 75 կիլոմետր խորության վրա»,-պատմել է զրուցակիցը: Ինչպես ճշտել են Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, սեյսմոիրադարձության զգալիությունը կազմել է մինչեւ հինգ բալ:

Նախնական տեղեկատվության համաձայն, տուժածներ եւ ավերածություններ չկան: Ցունամիի տանգնապ չի հայտարարվել: Հերթապահ ծառայությունները հեռախոսազանգեր չեն ստացել: Սեւերո-Կուրիլսկի շրջանի վարչակազմի եւ տեղի հրշեջ-փրկարարական կայազորի օպերատիվ խմբերը զննում են շենքերը հնարավոր վնասվածքների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս