Թումանյան փողոցում ակումբ է, ինչ է, մինչև առավոտյան ժամը 05:00-ն երաժշտություն են միացնում. ասում են՝ ինչ-որ հովանավորներ կան քաղաքապետարանում. Հրաչյա Սարգսյան

Առևտրի և ծառայությունների վարչության հասարակական կարգի պահպանության ծառայությունից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին, որ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 16 արձանագրություն, հարուցվել է 93 վարչական վարույթ:

Բացօթյա ապօրինի առևտրի վերաբերյալ թեժ գծի հեռախոսահամարներին ստացել են4 հաղորդագրություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խնդրեց զեկուցել, թե ակումբներից մեկում ինչո՞ւ է մինչև առավոտյան 05:00-ն բարձր երաժշտություն հնչում:

«Թումանյան փողոցում ակումբ է, ինչ է, մինչև առավոտյան ժամը 05:00-ը երաժշտություն են միացնում, ոնց որ այդտեղի բնակիչներին հակառակ: Թեժ գծով էլ այստեղ զանգեր են եղել,տեղեկացրել ենք, որ երաժշտությունը բարձր չհնչի, այնուամենայնիվ, մինչև 05:00-ն բարձր հնչում է երաժշտությունը: Մի հատ թեժ գծերն էլ նայեք, էլի: Ասում են՝ ինչ-որ հովանավորներ կան քաղաքապետարանում, չգիտեմ՝ ովքեր են»,- նշեց քաղաքապետը:

Տեսանյութեր

Լրահոս