
Ավելի քան երեք տասնյակ երկրի դեսպանություն վերսկսել է աշխատանքը Կիևում

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրենց աշխատանքն է վերսկսել 37 երկրի դեսպանություն: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Արդեն 37 օտարերկրյա ներկայացուցչություն վերսկսել է աշխատանքը Կիևում: Երախտապարտ եմ նրանց բոլորին»,- ասել է նախագահը: Զելենսկին համոզմունք է հայտնել, որ շուտով մայրաքաղաք կվերադառնան նաև այլ երկրների դեսպանություններ: