Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում վեց քաղաքացի է բերման ենթարկվել
Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել վեց քաղաքացու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։