Բորիս Ջոնսոնը դժվարությամբ է պատկերացնում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դժվարությամբ է պատկերացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ:
«Կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է, բայց ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ», – հայտարարել է Ջոնսոնը:
Նա նշել է, որ աշխարհը բաց է մնացել բանակցությունների համար, սակայն Ռուսաստանի նախագահը «դա օգտագործել է Ուկրաինայում դանակ պտտելու համար»:
Ջոնսոնի կարծիքով՝ Կիևի և Մոսկվայի միջև հարաբերությունների որևէ կարգավորում ներկա իրավիճակում չի կարող լինել: