Դուշանբեում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը
Դուշանբեում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։