Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկն ապաքինվել է. բժշկական կենտրոնի ղեկավարը մանրամասներ է հայտնում
Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում:
Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, հղում անելով «Լուրեր»–ին։ Հյայտնում են, որ պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:
«Մեզ մտահոգում էր այն, որ կյանքը փրկեինք, բայց մտավոր լուրջ դեֆիցիտ լիներ, բայց երեխան և խոսում է, և ճանաչում է, և շատ ակտիօվ է, և ճիշտն ասած մենք էլ զարմացած ենք, որ նման հրաշք երկրի վրա լինում է։ Բայց մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես նաև իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը այնպես է կպած, ինչպես մամայի, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: