Բաժիններ՝

Ճապոնիան և ԵՄ-ն հանդես են եկել պաշտպանության բնագավառում համագործակցության ամրապնդման օգտին

Տոկիոն եւ Եվրամիությունը (ԵՄ) հանդես են գալիս անվտանգության եւ պաշտպանության բնագավառում համագործակցության ընդլայնման օգտին, այդ թվում սպառազինությոնների չտարածման եւ հիբրիդային սպառնալիքների հակազդման հարցերով:

Այդ մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է մայիսի 12-ին՝ ամփոփելով Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Շառլ Միշելի եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի բանակցությունների արդյունքները: «Մենք այսուհետեւ էլ կխորացնենք սերտ կոնսուլտացիաներն անվտագության եւ պաշտպանության հարցերի, այդ թվում չտարածման եւ զինաթափման, ինչպես նաեւ հիբրիդային սպառնալիքների հակազդման հարցերի շուրջ:

Մենք կընդլայնենք գործնական համագործակցությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, ապատեղեկատվության հակազդումը, ծովում անվտանգությունը, ճգնաժամերի կառավարումը»,- նշված է փաստաթղթում: Ճապոնիան եւ ԵՄ-ն նաեւ հավաստել են իրենց հավատարմությունն առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծման նպատակին եւ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Կողմերը ողջունել են ռազմա-ծովային համագործակցության ակտիվացումը, ներառյալ համատեղ մուտքերը նահավանգիստներ, Ճապոնիայի վարժանքները եւ ԵՄ-ի՝ ծովահենության դեմ պայքարի գործողությունները: Միշելը եւ ֆոն դեր Լյայենն այցով գտնվում են Ճապոնիայում կանոնավոր գագաթնաժողովին մասնակցելու համար: Եվրախորհրդի ղեկավարը մայիսի 13-ին կայցելի Հիրոսիմա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս