 
                        Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի հարցով շարունակել շփումները ՌԴ ղեկավարության հետ
 
                                    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցով շարունակել բանակցությունները Ռուսաստանի ղեկավարության հետ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլերի հետ բանակցությունների ավարտին արած հայտարարության ժամանակ:
«Լիովին տրամաբանական է բանակցություններ վարել ռուսական առաջնորդի հետ: Իմաստ ունի խոսել ներկայիս ճգնաժամի բոլոր մյուս դերակատարների հետ: Կարծում եմ՝ նման շփումները կարևոր դերակատարում ունեն՝ հասկանալու պատճառները, նպատակներն ու նախաձեռնություններում լինելու ավելի արդյունավետ»,- հայտարարել է Գուտերեշը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        