Երիտասարդը Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել
Մայիսի 8-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է։
Ժամը 13.30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային:
Բերման ենթարկված երիտասարդը խոստովանեց, որ մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: