Բաժիններ՝

Երևանյան հյուրանոցում կինն ու տղամարդը դանակահարել են իրար․ ոստիկանություն

Մայիսի 10-ին, ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում անհայտ քաղաքացին դանակահարել է իր ընկերուհուն: Րոպեներ անց երկու տարբեր հիվանդանոցներից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 40-ամյա տղամարդ և 49-ամյա կին:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 18.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա կինը դանակով խփել էր 40-ամյա տղամարդուն, նա էլ խլելով դանակը՝ խփել է կնոջ որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս