Մետրոպոլիտենի կայարաններից մեկում գնացք է խափանվել
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում նկատվել է ծուխ։ Այս մասին հայտնել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է էլ․ հավաքակայան։
Միևնույն ժամանակ տեղեկացնեմ նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։