Արման Իսրայելյանը նշանակվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) Հայաստանի առաքելության ղեկավար:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գագիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս