Իտալիայում գրեթե 80 մարդ են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ գործողությանը
Իտալիայի իրավապահ մարմինները մայիսի 10-ին 77 մարդ են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում: Այդ մասին հայտնել է il Fatto Quotidiano թերթը։
Թերթի տվյալներով՝ 43 մարդ ձերբակալվել է Հռոմում, 34-ը՝ Կալաբրիայի մարզում: Ձերբակալվածների թվում, ինչպես գրում է հրատարակությունը, Կոզոլետո ոչ մեծ բնակավայրի քաղաքագուխ Անտոնիո Ջոֆֆերեն է: Կասկածյալներն Իտալիայի մայրաքաղաքում կասկածում են մաֆիական խմբավորումների հետ կապի մեջ, որոնք, ենթադրաբար, ձգտել են վերահսկողություն ստանալ ձեռնարկությունների նկատմամբ որոշ հատվածներում՝ ձկնարդյունաբերության, կաշվի արտադրության բնագավառներում, ինչպես նաեւ փռերում եւ հրուշակեղենի խանութներում:
Իտալիայի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող հանցավոր կազմակերպությունը վաղուց է իր գործունեությունը տարածել երկրի հյուսիսային մարզերում, ինչպես նաեւ Եվրոպայի երկրներում: «Նդրանգետան» համարվում է ամենահզոր ստվերային հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարումների ուղիները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: