Բաժիններ՝

Սլովակիայի ընդդիմության առաջնորդը հրաժարվել է երկրի խորհրդարանում Զելենսկու ճառը լսելուց. Pravda

Սլովակիայի խորհրդարանական ընդդիմության եւ «Ուղղությունը – սոցալական ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ, հանրապետության նախկին վարչապետ Ռոբետ Ֆիցոն հրաժարվել է ներկա լինել հեռուստակամրջի միջոցով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթին, որը պլանավորված է մայիսի 10-ին Ազգային խորհրդի (երկրի խորհրդարանի) պատգամավորների առջեւ: Այդ մասին հայտնել է բրատիսլավյան Pravda թերթը:

«Նա (Զելենսկին – ծանոթ. խմբ.) ամեն օր խաբում է»,- մեջբերում է անում թերթը Ֆիցոյի խոսքից: Ընդդիմության առաջնորդը վրդովմունք է հայտնել Ուկրաինայի նախագահի հայտարարությունից, թե նա կարող է դադարեցնել ռուսական նավթի եւ գազի մատակարարումնեը Սլովակիային, որոնք իրականացվում են Ուկրաինայի տարածքով տարանցմամբ: «Ինչ ասում է Զելենսկին , վնաս է հասցնում Սլովակիայի (ազգային) շահերին»,- ասել է նախկին վարչապետը:

Ֆիցոյին, թերթի համաձայն՝ նաեւ կպաշտպանեն որոշ պատգամավորներ նրա կուսակցությունից: Կիեւի իշխանությունների կողմից ՌԴ-ից էներգետիկական հումքի մատակարարումների հնարավոր դադարեցումից վրդովմունք է հայտնել նաե Ազգային խորհրդի խոսնակ Բորիս Կոլլարը: Այն դեպքում, եթե դա տեղի ունենա, ապա խորհրդարանի ղեկավարը մտադիր է հասնել այն օգնության դադարցեմանը, որը Բրատիսլավան ցույց է տալիս Ուկրաինային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս