«Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ նիկոլական խունտան հանձնի դրանք, վաղը մեր քաղաքացիներն ամեն քայլափոխի գերի են ընկնելու»․ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բայրամովը` որպես Նիկոլի վկա, վերահաստատեց Ֆրանսիայի հրապարակում հավաքված հայրենատեր հայերի բոլոր մտավախությունները:
Ըստ ադրբեջանցի արտգործնախարար բայրամովի, Նիկոլը Բրյուսելում ոչ միայն Արցախն է համաձայնվել թողնել Ադրբեջանի կազմում, այլ նաև Հայաստանի սահմանամերձ յոթ բնակավայրեր հանձնելու է թուրքերին: Այդ բնակավայրերը ազատագրելու և պահելու համար զոհվել են բազմաթիվ հերոս տղաներ:
Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ նիկոլական խունտան հանձնի դրանք, վաղը մեր քաղաքացիներն ամեն քայլափոխի գերի են ընկնելու, իսկ մեր գյուղերն ու ճանապարհները շարունակ գնդակոծվելու են թուրքերի կողմից:
Առանց Նիկոլ Հայաստանը պետք է հաղթի: Ուրիշ տարբերակ չկա»: