Երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի երիտասարդականհավաքականը 5 մեդալ է նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված աշխարհիառաջնությունում։
Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ են դարձել ԳառնիկՉոլակյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ են նվաճել ՍուրենԳրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել ԳոռՍահակյանը (67 կգ): Հայաստանի հավաքականի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճել է 96 կգքաշային Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200)։ Ի դեպ, նա երկրորդտարին անընդմեջ է հռչակվել երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Պոկում վարժությունումԿարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ,երկրորդով՝ 164 կգ, ապա՝ 170 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալին: Հրումվարժությունում էլ հայ ծանրորդը նախ գլխավերևում պահել է 190 կգ, ապա 195 և 200 կգ կշռողծանրաձողերը: Այս վարժությունում էլ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել: Այս քաշայինկարգում արծաթե մեդալակիր է դարձել մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), իսկ բրոնզե մեդալընվաճել է եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ): 89 կգ քաշայինների պայքարում ՍուրենԳրիգորյանն արծաթե մեդալակիր է դարձել երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185)։ Պոկումվարժությունում հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրումվարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին:
Ոսկե մեդալակիր էդարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել էեգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ): Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչԳևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռողծանրաձողը, իսկ հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով,զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից: Աղջիկների պայքարում Հայաստանի միակներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (81 կգ) երկամարտի 211 կգ արդյունքով (96+115) զբաղեցրելէ 7-րդ հորիզոնականը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում վերջինըմրցահարթակ է դուրս եկել 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը և երկամարտի 363 կգարդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունը հայ ծանրորդն ավարտել է 161 կգ,իսկ հրում վարժությունը՝ 202 կգ արդյունքով։ Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել էՈւզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձելՊաղեստինի ներկայացուցիչ Համադա Մոհամեդը (361 կգ): Հայաստանի երիտասարդականհավաքականի կազմում մրցավայր էր մեկնել 9 ծանրորդ։