Իրաքում հայտարարել են, որ ամերիկացի զինվորականները տներ են գնդակոծել վարժանքների ժամանակ
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/1082814.jpg)
Ամերիկացի զինվորականները վարժանքների ժամանակ սխալմամբ 11 բնակելի տուն են գնդակոծել Իրաքյան Քրդստանում: Այդ մասին հայտարարել է Բասերմայի շրջանի ղեկավար Ջանկավար Ազկիյին:
«Հարիրի ռազմակայանում հաստատված ամերիկացի զինվորականները գիշերը սխալմամբ 11 տուն են գնդակոծել վարժանքների ժամանակ»,-Ազկիյին հաղորդել է al-Sumaria հեռուստաալիքին: Նրա խոսքով՝ տուժածներ չկան, բայց տներին նյութական վնաս է հասցվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: