«Հենրիխը ոչ մի կապ չունի իրեն վերագրող արարքի հետ․ այդ մասին ապացույցներով լավ տեղյակ են «իրավապահ»-ի անվան տակ քաղաքական հրահանգ կատարողները»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուսաբացին խայտառակ ապօրինի ձևով ձերբակալել են Հենրիխ Դանիելյանին ու տեղափոխել Գյումրի։

Հավատացնում եմ, որ Հենրիխը ոչ մի կապ չունի իրեն վերագրող արարքի հետ։ Հավատացնում եմ, որ այդ մասին ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ լավ տեղյակ են «իրավապահ»-ի անվան տակ քաղաքական հրահանգ կատարողները։

Խնդիրը շատ պարզ է. փորձել սևացնել Հենրիխի անունը և մի քանի օրով չեզոքացնել նրան։ Առաջինը, իհարկե, չի հաջողվելու, իսկ երկրորդը՝ անգամ եթե հաջողվի՝ «պատվիրատուների» ակնկալած արդյունքը հաստատ չի տալու։

Հ․Գ. Ցուցարարների դեմ ոստիկանության ցանկացած գործողություն, որը նույնիսկ օրինական թվա, բացարձակ իրավաչափ չի լինի՝ այնքան ժամանակ, քանի դեռ արգելանքի չեն վերցվել խաղաղ ցուցարարների դեմ վայրենություններ կատարող «իրավապահները»՝ սկսած «քացի տվող» ՊՊԾ պետից, վերջացրած բերման ենթարկվող ցուցարարներին հարվածող բերետավորներով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031