68-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մայիսի 4-ին, ժամը 15.54-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մայիսի 8-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 68-ամյա Արտուշ Կարապետյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է։