Բաժիններ՝

Պատճենահանման կետերում թղթի դեֆիցիտ այլևս չկա, բայց ծառայության բարձր գինը մնացել է անփոփոխ

A4 ֆորմատի թղթի մեկ տուփի գինը նվազել է, հիմա էլ թանկացել են պատճենահանող սարքավորումների ներկերը:

«Թուղթը ստանում ենք, սակայն մոտ երեք շաբաթ բարձրացված գնից շատ քիչ է իջել արժեքը: Չի վերականգնվել նախկին 1300-1500 դրամը: A4 ֆորմատի թղթի մեկ տուփը հիմա 2500 դրամով ենք գնում, եթե միջին որակի է, իսկ բարձր որակի դեպքում վճարում ենք 2700 դրամ: A3-ն էլ արժե 5000 դրամ: A3-ով հիմնականում գծագրեր են տպում: Մեկ էջն արժե 40 դրամ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պատճենահանման կետերի աշխատակիցները:

Նրանց փոխանցմամբ՝ թանկացել են նաև պատճենահանող սարքավորումների ներկերը: Նախկին 5600-ի փոխարեն՝ արժե 6500 դրամ: 1800 դրամից 2500 է դարձել գունավոր Print-ի ներկը: Խոսքը 180 գրամի մասին է: Իսկ 70 գրամն արժե 2150 դրամ:

Այս պահի դրությամբ պատճենահանումն արժե 20 դրամ, scan-ը՝ 50 դրամ, print-ը՝ 15-20 դրամ:

Հավելենք, որ լրագրային թուղթը 2020, 2021թթ. ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից:

Իսկ թուղթ և ստվարաթուղթ, ոչ կավճապատ, թուղթ և ստվարաթուղթ ձեռքով կաղապարված՝ խմբաքանակը բերվել է հետևյալ երկրներից՝ Ֆինլանդիա, Վրաստան, Վիետնամ, Սլովենիա, ՌԴ, Պորտուգալիա, Չինաստան, Չեխիայի Հանրապետություն, Ուկրաինա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Միացյալ Նահանգներ, Կոլումբիա, Կանադա, Լիտվա, Լեհաստան, Իրան, Իտալիա, Իսպանիա, Ինդոնեզիա, Թուրքիա, Թաիլանդ, ԵՄ, Եգիպտոս, Գերմանիա, Բրազիլիա, Բելգիա, Բելառուս, Արգենտինա, ԱՄԷ, Ավստիա, Ավստրալիա:

A4 ֆորմատի թղթի մեկ տուփի արժեքը նախորդ 3 շաբաթվա ընթացքում դարձել էր 3500-5000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս