Սադրիչ, նախկին ոստիկան ներկայացող ՔՊ-ականի ինքնախոստովանությունը. «Հոռոմից գնում ենք Գյումրիի ճանապարհը փակելու»

Գյուրիում ընդդիմության ընթացող հանրահավաքում լրագրողները նկատել և հարցեր էին ուղղել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամի, ով ներկայացել էր որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան:

Լրագրողները նրան նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի:

Ժամը 12:25-ի դրությամբ ընդդիմադիրները փորձում էին ճանապարհը բացել, սակայն իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ խմբերը ճանապարհատրանսպորտային բետոնյա նշանները քարշ տալով՝ փակում էին ճանապարհի երթևեկելի հատվածը, իրենց հետ բերված ձվերով հարվածում էին ավտոերթի մասնակիցներին: Տասնյակ ոստիկաններ, կարմիր բերետավորներ էին բերվել դեպքի վայր:

Սադրիչ խմբերին կոորդինացնում էր Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչ Թաթուլ Ասիլյանը, որը համաժողովրդական պայքարի գրեթե բոլոր ակցիաներին որոշ խմբերի հետ սադրանքներ է հրահրում:

Նա ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, և Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի և այլ ակցիաների ժամանակ:

Ֆեյսբուքում նա՝ Թաթուլ Ասիլյանը ֆեյսբուքյան իր էջում ինքնախոստովանական տեսանյութեր է ներկայացրել, որոնցում ակնհայտորեն երևում են նրա գործողությունները: Հուսանք՝ ոստիկանությունը գործողություններ կձեռնարկի՝ օգտվելով ներկայացվող տեսանյութերից և լուսանկարներից:

Ի դեպ, նա ինքն իրեն նաև ներկայացնում է որպես իշխող թիմի, վերնախավի ներկայացուցիչ:

Հավելենք, որ նշյալ անձի ուղիղ հրահանգով ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով տարածվում են սադրող այդ տեսանյութերը:

 

Տեսանյութեր

Լրահոս