Ահարոն Խաչատրյանը վիրավորի մասին տեղեկություն չունի
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատակիցներին տարհանել են։ Աշխատակիցներից մեկը վիրավորվել է։
168.am-ի հետ զրույցում Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը նշեց, որ կրակոցներ եղել են, սակայն այս պահին դադարել են, իսկ վիրավորի մասին տեղեկություն չկա։
«Էնտեղից եմ իջնում, էս պահին կրակոցները դադարել են»,- մասնավորապես նշեց Ահարոն Խաչատրյանը։