G7-ի երկրների ղեկավարները Ուկրաինայի հարցով քննարկում կունենան մայիսի 8-ին
Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի առցանց հանդիպումը G7-ի երկրների առաջնորդների շուրջ տեղի կունենա մայիսի 8-ին: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Հանդիպումը կկայանա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախագահությամբ: G7-ի ղեկավարներին կմիանա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Սպիտակ տնից հայտնել են, որ փակ վիրտուալ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները, դրանց «գլոբալ հետևանքները», Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ու հակառուսական պատժամիջոցները: