«Հրապարակի համառությունը ֆանտաստիկ է: Երթերի բազմահազարանոց էներգիան վարակիչ». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրապարակի համառությունը ֆանտաստիկ է:
Երթերի բազմահազարանոց էներգիան վարակիչ:
Մարդկանց մոտ իրենց բողոքի և սպառված համբերության ցուցադրումը համոզիչ և ազնիվ:
Պրոտեստի մասնակիցների մոտ անշահախնդրության և իրենց ճշմարտացիության համոզմունքը միանշանակ է:

Իշխանությանը կասեցնելու և իշխելուց զրկելու առաքելության ընկալումն ու պատասխանատվությունը այս մարդկանց մոտ առաքինությամբ և պատվախնդրությամբ լի է:

Եթե այս իշխանության կողքին դեռ հասարակական իրական և խորքային տրամադրություններից և հանրային քաղաքականությունից քիչ թե շատ հասկացողներ կան, ովքեր դեռ չեն կորցրել ադեկվատությունը, պետք է հուշեն, որ այս ամենը իշխանական ֆեյքակրատիայով և անբարո պրոպագանդայով սննկացնել և կասեցնել հնարավոր չէ, ոստիկանական մամլիչ ուժով առավել ևս:

Հանրային առողջ դատող տրամադրությունները ոչ թե փոխվել են, այլ քաղաքական թմրանյութից հրաժարվել, ոտքի են կանգնել և անցել գործողության: Սա գալիս է ապացուցելու, որ իշխանություն կոչեցյալը պետք է հասկանա, որ դեղին մամուլի որակի հասցրած դեղին քաղաքականության ոճաբանությունը այլևս չի աշխատելու և այն նորից շահարկել հնարավոր չէ:

Մեկ կարևոր հանգամանք, որևէ մեկը լիդեր չի պահանջում, որևէ մեկը Փաշինյանին ինչ որ մեկով փոխարինելու միակ առաքելությամբ այդտեղ չի գալիս: Մեծամասնության հիմնական մոտիվացիան՝ իր սեփական կռիվն ու հաշիվներն է իշխանության հետ իր երկիրն ու պետությունը այս օրվան հասցնելու համար:

Սա գլորվող ձնագունդ չէ միայն, այլ ավելի շատ նմանվում է դանդաղ և հիմնավոր ընթացող լավայի, որտեղ մարդկանց քանակը էական չէ այլևս, որովհետև որակն է բարձր:

Բարի գիշեր.
Կհանդիպենք վաղը.
Ֆանտաստիկ կոնտրաստների հայ մարդիկ»

Տեսանյութեր

Լրահոս