Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 9-ին կայցելի Մոլդովա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մայիսի 9-ին կայցելի Մոլդովա, կհանդիպի երկրի ղեկավարության հետ և կուսումնասիրի ուկրաինացի փախստականների հետ կապված իրադրությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը կհանդիպի նախագահ Մայա Սանդույի և վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ, ինչպես նաեւ կայցելի փախստականների ընդունման կենտրոն»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս