Համաշխարհային ուսանողական խաղերը կարող են կրկին հետաձգվել
Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, որոնք պետք է անցկացվեն Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝ հունիսի 26-ից հուլիսի 7-ը, կարող են կրկին հետաձգվել մեկ տարով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Ունիվերսիադան, որը երկու տարին մեկ անցկացնում է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU), Չենդուում պետք է կազմակերպվեր դեռևս 2021թ. օգոստոսին: Սակայն համաճարակի պատճառով այն հետաձգվեց մինչև 2022թ. հունիսի վերջը։
Պատասխանատու աղբյուրն ասել է, որ անձնակազմին հանձնարարվել է հանել միջոցառման ամբողջ գովազդը և դրա հետ կապված աշխատանքներն անմիջապես դադարեցվել են:
Շարունակվող համաճարակի պատճառով սպասվում էր, որ Չենդուի ունիվերսիադան կանցկացվի փակ համակարգով ՝ ինչպես Պեկինի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը: