Ինձ բերման ենթարկելու հատուկ ցուցում ունեն, այդպես էլ ասացին․ Լևոն Քոչարյան
Այսօրվա մեր խաղաղ ակցիայի ընթացքում կոնկրետ ցուցումով եկան և բերման ենթարկեցին ինձ, այդպես էլ ասացին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ում այսօր առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել փողոց փակելու համար։
«Ինձ բերման էին ենթարկել ապօրինի, իբր օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Ինչևէ, ես արդեն ազատ եմ արձակվել և գտնվում եմ Ֆրանսիայի հրապարակում։ Ամեն ինչ լավ է, այս պայքարը ենթադրում է նաև նման բաներ, պետք է պատրաստ լինենք։ Սա ուղղակի ցույց է տալիս, թե այս մարդիկ ինչ սարսափած են, քանի որ օր օրի այս շարժումը ավելի մեծ թափ է առնում»,- ասաց Լևոն Քոչարյանը։