ՆԱՏՕ-ի գործողությունները ՌԴ-ի սահմանների մոտ կարող էին ռազմական գործողություն հրահրել. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հնարավոր է համարել, որ ՆԱՏՕ-ն բացասական դեր է խաղում ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի հարցում: «(Հավանաբար), ՆԱՏՕ-ի հաչոցը Ռուսաստանի դռների մոտ հանգեցրեց Կրեմլի հակազդեցությանը:
Ցասումը, չգիտեմ, հրահրված էր արդյոք, բայց, հավանաբար, նպաստել է»,- մայիսի 3-ին ասել է նա Corriere della Sera թերթի գլխավոր խմբագիր Լուչանո Ֆոնտանայի հետ կայացած զրույցի ժամանակ։ «Չի կարելի կարծել, թե մեկ ազատ պետություն կարող է պատերազմ վարել մի այլ ազատ պետությունում»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով «էպիզոդներով երրորդ համաշխարհային պատերազմի» մասին իր թեզիսը: «Ես լոկ արձանագրում եմ իրականությունը. Սիրիա, Եմեն, Իրաք, Աֆրիկայում մի պատերազմ է մյուսի հետեւից: Եվ բոլորի հետեւում կանգնած են միջազգային շահերը,- շարունակել է քահանայապետը:- Ուկրաինայում ուրիշներն են հակամարտություն ստեղծել»:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը «հին փաստարկ» է համարել ուկրաինցիների արձագանքը Դոնբասի իրադարձություններին: «Միակ բանը, որ մեղադրում են ուկրաինացիներին, նրանց արձագանքն է Դոնբասի (անկախության փորձերին), բայց դա 10 տարի առաջ էր, դա հին փաստարկ է»,- կարծում է նա: Ֆրանցիսկոս պապը նաեւ պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել աղոթք կարդալուց եկեղեցական թափորի ընթացքում, երբ խաչը, նրա որոշմամբ, կրում էին կանայք Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Այն ժամանակ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները դեմ են հանդես եկել, ինչի պատճառով աղոթքից ստիպված էեղել հրաժարվել, հաղորդել էՏԱՍՍ-ը: