Պատերազմում հաշմանդամ դարձած տղաները փակել են Մյասնիկյան պողոտայից Աբովյան պուրակ տանող հատվածը
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղաները վաղ առավոտյան փակել են Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ տանող հատվածը:
Վարորդներից մեկը նրանց կոչ էր անում բացել փողոցը, սկսվեց վիճաբանություն:
Պատերազմի մասնակիցները ոստիկաններին կոչ արեցին հեռացնել սադրանք իրականացնողներին:
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման» մասնակիցները կաթվածահար են արել երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Կեսօրին արդեն ոստիկանության տրամադրած տեղեկություններով՝ բերման էին ենթարկվել ակցիա իրականացնող 117 քաղաքացի:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ:
Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։