Ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան ալիքում գրում է․ «Ոստիկանությունը անհամաչափ ուժի գործադրմամբ, կոպտորեն խախտելով խաղաղ հավաքներ անցկացնելու մարդկանց սահմանադրական իրավունքը, ապօրինաբար ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության շուրջ 30 անդամների: Նրանց թվում են՝ Խաչիկ Գալստյանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Մինասյանը, Ազատ Զաքարյանը»։