Բաժիններ՝

Ռուսաստանում կարգելեն ոչ բարեկամ երկրների տեղեկատվության պաշտպանության միջոցները

Ռուսաստանում 2025 թվականի հունվարի 1-ից արգելվում է օգտագործել ոչ բարեկամ երկրներից ծագող տեղեկատվության պաշտպանության միջոցները, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի հրամանգրում նշված է. «Սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից մարմիններին (կազմակերպություններին) արգելվում է օգտագործել այն տեղեկատվության պաշտպանության միջոցները, որոնց ծագման երկրներն են օտարերկրյա պետությունները, որոնք Ռուսաստանի Դաշնության, Ռուսաստանի իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում, կամ որոնց արտադրողներն են այնպիսի օտարերկրյա պետությունների իրավասության տակ գտնվող կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են նրանց կողմից կամ նրանց հետ փոխկապակցված են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս