«Ռեժիմը խուճապի մեջ է․․․ Բա ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում համահայկական հանրահավաքը»․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես կասեր դասականը՝ ռեժիմը խուճապի մեջ է։

#նիկոլ_մահաբերը ոտքի է հանել իր անձնական պատգամավորական ամբողջ շարքը, որոնք հիստերիա են բարձրացրել այսօր սպասվող համահայկակամ հանրահավաքին մեր մեծ հայրենիքի արցախյան հատվածի բնակչության մասնակցության համար:

Բա ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում համահայկական հանրահավաքը: Նշանակում է, որ դրան անմիջական կամ անուղղակի մասնակցություն կունենա ցանկացած հայ մարդ:

Հիմա դուք Արցախը հանձնել եք թուրքին, արցախցուն թողնում եք անտեր ու անտուն և զարմանո՞ւմ եք, որ արցախցին մասնակցելու է մեծ հանրահավաքին:

Մասնակցելու են նաև սփյուռքից հարյուրավոր մեր հայրենակիցներ:

Գիտե՞ք ինչի են գալիս մասնակցելու: Պարզ պատճառով, նրանք հայ են:

Իսկ իշխանությանն ու ադրբեջանցիներին մենք չենք էլ սպասում մեր համահայկակամ հանրահավաքին:

Եվ ուրեմն, այսօր, ժամը 15:30-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում և բոլորով միանում Ֆրանսիայի հրապարակում սպասվող համահայկական հավաքին:

ՄԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՋՈՂԵԼՈՒ՛ ԵՆՔ»։

Տեսանյութեր

Լրահոս