Բաժիններ՝

37-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն է տվել

Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 37-ամյա մի բնակիչ Վանաձոր քաղաքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 20-ին կասկածվողը Սպիտակի Ավետիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին:

Պարզվել է, որ նա 2021 թվականի հուլիսից մինչև այս տարվա մարտ ամիսը Վանաձոր քաղաքի հինգ խանութից գաղտնի հափշտակություններ էր արել: Թիրախը խանութների ապրանքը չէր:

Օգտվելով աշխատակիցների անուշադրությունից՝ կա՛մ դրամարկղերի փողն էր գողանում, կա՛մ աշխատակիցների պայուսակներն ու դրամապանակները:

37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930