«Այսօր երեկոյան, 19:00, մենք իրազեկման հավաք-քննարկում ենք նախատեսում Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամասի Համալսարանական պուրակում». Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի բարեկամներ, Մեր Համախմբումը շարունակում ենք իր արշավը՝ հանուն Արցախի և հայոց պետականության։ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդող ապրիլյան շաբաթվա ընթացքում, մենք նախատեսում ենք իրազեկման միջոցառումներ անցկացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:
Այսօր երեկոյան, 19:00, մենք իրազեկման հավաք-քննարկում ենք նախատեսում Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամասի Համալսարանական պուրակում։ Կխոսենք նրանից, թե գործող իշխանությունը ինչու է փորձում ձերբազատվել Արցախից, ինչպես է նա այս ընթացքում ձախողել մեր բանակի մարտունակության վերականգնումը, և ինչպես կարելի է նորից ամրապնդել մեր պաշտպանունակությունը և անվտանգությունը՝ առանց ստորացուցիչ զիջումներ անելու թշնամուն։
Սպասում ենք Ծարավ աղբյուրի թաղամասում և շրջակայքում բնակվող մեր ընկերներին և համակիրներին այս քննարկմանը, և համոզված ենք, որ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել այն ամենը, ինչ այսօր պատրաստ ենք ձեզ ներկայացնել»։