Ռուսաստանի ՊՆ-ն մի քանի ժամ է տվել «Ազովստալ» գործարանում գտնվող մարտիկներին՝ զենքը վայր դնելու համար

Ապրիլի 16-ի ընթացքում «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված ազգայնական խմբավորումների և օտարերկրյա վարձկանների շրջանում նկատվել է ռադիոկապով բանակցությունների ինտենսիվացում։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ն։ Այդ բանակցությունների բովանդակությունը վկայում է այն մասին, որ դիմակայություն ցույց տված գրոհայինները գտնվում են անելանելի վիճակում՝ առանց սննդի և ջրի։ Նրանք Կիևի իշխանություններից համառորեն թույլտվություն են պահանջում, որ ցած դնեն զենքն ու գերի հանձնվեն։ Ուկրաինական իշխանությունները կտրականապես դեմ են դրան և սպառնում են գնդակահարությամնբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային ոչ մի կազմակերպություն, բացի Կարմիր խաչիչ, ոչ մի անգամ չի արձագանքել բացված հումանիտար միջանցքներով դուրս գալու՝ գրոհայիններին ուղղված ռուսական կողմի կոչերին։

Այդուհանդերձ, իննչպես նշվում է, ՌԴ-ն, առանց ուկրաինական կողմի և միջազգային կազմկարեպությունների մասնակցության, Մարիուպոլից տարհանել է ավելի քան 168 հազար խաղաղ բնակչի։ 1464 ուրկաինացի զինծառայող վայր է դրել զենքը և գերի հանձնվել։

«Հաշվի առնելով «Ազովստալ»-ում ստեղծված վթարային իրավիճակը և առաջնորդվելով բացառապես մարդասիրական սկզբունքներով՝ ՌԴ զինված ուժերն ազգայնականների գումարտակի գրոհայիններին առաջարկում են ապրիլի 17-ի առավոտյան 06։00-ից դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն և վայր դնել զենքերը։ Բոլոր նրանք, ովքեր ցած կդնեն զենքերը, երաշխավորում ենք, որ նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնալու»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ժամը 06։00-ից մինչև 13։00-ն առանց բացառության ուկրաինական զինված ստորաբաժանումներին և օտարազգի վարձկաններին թույլ կտվի դուրս գալ առանց զենքի և զինամթերքի։

«Եվս մեկ անգամ Կիևի իշխանություններին կոչ ենք անում ողջամտություն ցուցաբերել, համապատասխան հրահանգներ տալ գրոհայիններին՝ վերջ տալ անիմաստ դիմակայությանը և դուրս գալ։ Բայց հասկանալով, որ նման հրաման Կիևի պաշտոնական իշխանություններից նրանք չեն ստանալու, կոչ ենք անում, որ իրենք անձամբ կայացնեն նման որոշում և վայր դնեն զենքերը»-նշվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս