Բաժիններ՝

Ավելի քան 150 մարդ է տուժել Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա տեղի ունեցած անկարգությունների ընթացքում

Ապրիլի 15-ի առավոտյան անկարգություններ են սկսվել Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա այն բանից հետո, երբ մի խումբ հրահրողներ քարեր են նետել Լացի պատի մոտ հավաքված հրեա հավատացյալների եւ Իսրայելի անվտանգության ուժերի վրա: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post-ը:

Կարմիր խաչի տեղեկատվության համաձայն, վերքեր է ստացել 150 մարդ, որոնց թվում՝ երեք իսրայելցի ոստիկան: Անկարգությունների ավելի քան 300 մասնակիցներ ձերբակալվել են: Ներկայում Իսրայելի անվտանգության ուժերը վերահսկում են իրադրությունը Տաճարաց լեռան վրա:

Անկարգություններն ու բախումներն ապրիլի 15-ի վաղ առավոտից շարունակվել են մոտավորապես վեց ժամ, դրանք սկսվել են մուսուլմանների համար Ռամադան սուրբ ամսվա երկրորդ ուրբաթի կապակցությամբ անցկացված աղոթքի ժամանակ: Շուրջ 12 հազար մուսուլմաններ այդ աղոթքի համար հավաքվել էին Տաճարաց լեռան վրա. նրանց թվում եղել են շուրջ 100 ագրեսիվորեն տրամադրված բողոքողներ:

Թերթը հաղորդել է, որ նրանցից ոմանք իրենց հետ բերել էին ՀԱՄԱՍ-ի եւ Պաղեստինի ինքնավարության դրոշներ: Ոստիկանությունն սպասել է մինչեւ աղոթքն ավարտվի եւ դրանից հետո փորձել անկարգություններ հրահրողներին հեռացնել Տաճարաց լեռից, բայց նրանք բարիկադավորվել են Ալ-Աքսա մզկիթում. հենց այստեղ նրանք քարեր ու արմատուրա են նախապատրաստել, որոնք օգտագործել են Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ: Արդյունքում՝ ոստիկանությունն արտասվաբեր գազ, լուսաաղմկահան նռնակներ եւ ռետինե գնդակներ է կիրառել բողոքողներին ցրելու համար, «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս